30-ն անց կանայք ավելի շատ են հակված «անկողին մտնել» առաջին ժամադրության ընթացքում.հետազոտություն

17:52 • 24.05.12

Բրիտանացի գիտնականների վերջին հետազոտությունները փաստում են, որ 30-ն անց կանայք, ի տարբերություն երիտասարդների, ավելի շատ են հակված սեռական հարաբերություններ ունենալ տղամարդու հետ առաջին ժամադրության ընթացքում, գրում է Daily Mail-ը:

 

Գիտնականներն այս եզրակցության են հանգել 1171 միայնակ կանանց շրջանում հարցում անցկացնելուց հետո: Հարցման մասնակից 30-ն անց կանանց 1/3-ը խոստովանել է, որ պատրաստ է անկողին մտնել տղամարդու հետ անմիջապես առաջին ժամադրությունից հետո:

 

Սակայն պատկերն այլ է ավելի երիտասարդ կանաց մոտ: Ի տարբերություն 30-ն անցների 24-27 տարեկան կանանց միայն 12 %-ն է նման պատրաստակամություն հայտնել: Իսկ նույն տարիքային խմբի 53%-ից ավելին նշել է, որ կհամաձանի սեռական հարաբերություններ ունենալ տղամարդու հետ միայն 5-րդ ժամադրությունից հետո:
 

30-ն անց կանայք ավելի շատ են հակված «անկողին մտնել» առաջին ժամադրության ընթացքում.հետազոտություն