Լինզաները կարող են փոխարինել շաքարախտի չափման ցավոտ գործընթացը

21:49 • 24.05.12

Միլիոնավոր շաքարախտով հիվանդներ ամեն օր բախվում են շաքարախտի չափման ցավոտ գործընթացին: Սակայն այժմ ԱՄՆ-ի Ակրոնի համալսարանի գիտնականները մշակել են նորարար մի այլընտրանք՝ կոնտակտային լինզաներ, որոնք արցունքի միջոցով չափում են արյան մեջ շաքարի մակարդակը: Այս մասին հայտնում է The Dailymail պարբերականը:

 

Եթե մարմնում գլյուկոզայի ցուցանիշները բարձր են, կոնտակտային լինզաները հայտնաբերում են խնդիրը և փոխում են գույնը: Հիվանդները կարող են ուղղակի հայելու մեջ նայելով նկատել փոփոխությունները:

 

Գիտնականները խոսքով, կոնտակտային լինզաները շուկայում կհայտնվեն 3 տարվա ընթացքում:
 

Լինզաները կարող են փոխարինել շաքարախտի չափման ցավոտ գործընթացը