AeroVironment-ը նոր փոքր անօդաչու է ներկայացրել, որը կարողանում է և´ թռչել, և´ լողալ

00:13 • 24.05.12

AeroVironment ընկերությունը մայիսի 22-ին նոր փոքր անօդաչու Wasp AE սարքը ներկայացրեց, որը կարողանում է խնդիրներ իրականացնել ինչպես օդում, այնպես էլ ջրում: Այս մասին հաղորդում է ընկերության կայքը` նշելով, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն Wasp AE-ն իր փոքր անօդաչուների BATMAV (Battlefield Air Targeting Micro Air Vehicle) ծրագրի մեջ է ներառել և AeroVironment-ի հետ նոր անօդաչուների մատակարարման 2,5 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել:

 

Wasp AE-ի մեկնարկը ձեռքով է տրվում և ի տարբերություն սովորական տարբերակի՝ կարողանում է ջրի վրա վայրեջք կատարել: Անօդաչուն համալրված է տեսախցիկով և կարողանում է նկարահանել նաև ինֆրակարմիր տիրույթում: Բացի այդ, անօդաչուն տվյալների փոխանցման պաշտպանված համակարգ ունի և կարողանում է նույն արտադրողի այլ անօդաչու սարքերի հետ կապ պաշտպանել և համագործակցել:



Wasp AE սարքը 1,3 կգ է կշռում, 83 կմ/ժ արագություն է զարգացնում և օդում կարող է մնալ 50 րոպե: Գործողության շառավիղը 5 կմ է, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը 152 մետր է:

 

AeroVironment-ը նոր փոքր անօդաչու է ներկայացրել, որը կարողանում է և´ թռչել, և´ լողալ