Մեկնարկել է արևային ինքնաթիռի առաջին միջմայրցամաքային թռիչքը (լուսանկարներ)
Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռն այսօր իրականացրել է իր առաջին միջմայրցամաքային թռիչքը, գրում է The Guardian-ը:
63 մետր թևերի բացվածքով ինքնաթիռը Շվեյցարիայից ուղևորվել է դեպի հուսիսային Աֆրիկա` Մարոկկո: Անբարենպաստ եղանակային պայմանների` մասնավորապես խիտ մառախուղի պատճառով արևային ինքնաթիռի մեկարկը 2 ժամով հետաձգվել է :
«Մենք չենք կարող օդ բարձրանալ ամպամած կամ մառախլապատ եղանակին, քանի որ այս ինքնաթիռը նախատեսված չէ նման եղանակային պայմանների համար»,- նշել է ինքնաթիռի առաջին օդաչու Անդրե Բորշբերգը:
Մարոկոյից դեպի Շվեյցարիա ետդարձի ճանապարհին Բորշբերգին կփոխարինի երկրորդ օդաչու Բեռնար Պիկարը:
Օդաչուները նաև նշել են, որ փրկարար անկարգել ունեն իրենց խցիկում, սակայն հուսով են, որ այն օգտագործելու կարիք չի լինի:










