Շվեյցարացի ինժեներները 60 մետր տեղափոխել են 3-հարկանի շենքը
Շվեյցարացի ինժեներները երկու տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո՝ չորեքշաբթի, ռելսերի վրա տեղափոխել են 6,200 տոննա կշռող, 3-հարկանի աղյուսե պատմական շինություն՝ 60 մետրով , որը խանգարում էր երկաթուղային ճանապարհների ընդլայնմանը: Այս մասին հայտնում է Газета պարբերականը՝ վկայակոչելով շվեյցարական լրատվամիջոցներին:
Նախագծի արժեքը գրեթե 12 մլն 600 հազար դոլար է:
Ի սկզբանե Ցյուրիխի իշխանությունները ուզում էին պարզապես ոչնչացնել շենքը, սակայն հասարակությունը քննադատել է այդ որոշումը:
Նշենք, որ այս շենքը, որը 123 տարեկան է, նախկինում պատկանել է Ցյուրիխի մեքենաշինական գործարանին:










