Մոսկվայում ժամում 75 կմ արագությամբ սլացող տրամվայ կգործի

18:07 • 24.05.12

ՌԴ մայրաքաղաքում արագասլաց տրամվայներ կհայտնվեն, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Արագասլացները երթուղի դուրս կգան «Էնտուզիաստների մայրուղի» մետրոկայարանից և կավարտեն Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում:

 

Նոր տրամվայի առավելագույն արագությունը կլինի ժամում 75 կմ, իսկ երթուղու ընդհանուր երկարությունը` ավելի քան 21 կմ:


Երթուղին կունենա 12 կանգառ, 6-ը` Մոսկվայի տարածքում: Ակնկալվում է, որ արագասլաց տրամվայները երթուղի դուրս կգան 3-4 րոպե ընդմիջումով:
 

Մոսկվայում ժամում 75 կմ արագությամբ սլացող տրամվայ կգործի