Yahoo-ն բջջային նոր դիտարկիչ է ներկայացրել

12:12 • 24.05.12

Ամերիկյան Yahoo! ընկերությունը ներկայացրել է Axis նոր դիտարկիչը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

 

Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ այսուհետ բոլոր օգտատերերը կկարողանան իրենց iPad-ի, iPhone-ի կամ այլ համակարգչի միջոցով համացանցում որոնում իրականացնել, իսկ դրանց արդյունքները կսինխրոնացվեն բոլոր սարքերի հետ:

 

Բացի այդ, նշվում է, որ նոր դիտարկիչը հնարավորություն է ընձեռում էլելտրոնային էջերի դիտում իրականացնել մեկ սարքով և շարունակել աշխատանքը մեկ այլ սարքի վրա:

 

Այս պահի դրությամբ Axis-ի բջջային տարբերակը հասանելի է միայն iPhone-ի և iPad-ի համար: Նոր բջջային դիտարկիչը մոտավորապես նման է iOS-ին սակայն առանձնանում է սեփական ինտերֆեյսով: 

Yahoo-ն բջջային նոր դիտարկիչ է ներկայացրել