2014թ-ից վաճառքի կհանվեն չսևացող և չփտող խնձորներ

12:44 • 25.05.12

Կանադական Okanagan Specialty Fruits բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ մինչ 2014 թ.-ի ավարտը վաճառքի կհանի խնձորի 2 նոր տեսակ, որոնք չեն փոխԻր իրենց գույնը` մասնավորապես չեն սևանա և թարմ կմնան կտրելուց նույնիսկ մի քանի շաբաթ անց, գրում է Daily Mail-ը:

 

Գենետիկորեն ձևափոխված այս խնձորներն իրենց մեջ պարունակում են այնպիսի գեն, որը թույլ չի տալիս մրգին սևանալ կամ փչանալ:
 

Գենետիկորեն ձևափոխված խնձորների ստեղծող Նիլ Քարթերը գտնում է, որ գյուղատնտեսների համար նման մրգի աճեցումն ավելի ձեռնտու է, քանի որ, հաշվի առնելով փչանալու կամ փտելու փոքր հավանակնությունը, նրանք ավելի շատ միրգ կվաճառեն:

 

Սակայն այս լուրը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել Կանադայի այգեգործների շրջանում, որոնց կարծիքով նոր տեսակի խնձորի վաճառքի դեպքում, խնձորների մյուս տեսակների գները զգալի կընկնեն: Բացի այդ, օրգանիկ խնձորի տեսակները որակապես զգալիորեն կտուժեն, քանի որ գենետիկորեն ձևափոխված խնձորենիների ծաղկափոշին քամու միջոցով կփոխանցվի խնձորի բնական ծառատեսակներին:

2014թ-ից վաճառքի կհանվեն չսևացող և չփտող խնձորներ