Երկուշաբթի Երկրից ոչ հեռու աստերոիդ կանցնի

03:38 • 25.05.12

Ամերիկյան Մաունթ-Լեմմոն աստղադիտարանի աստղագետները նոր աստերոիդ են հայտնաբերել, որը երկուշաբթի՝ մայիսի 28-ն, Երկրից 56 հազար կմ հեռավորության վրա կանցնի, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Միջազգային աստղագիտական միության փոքր մոլորակների կենտրոնին:


Առաջին անգամ 2012 KP24 մակնշումը ստացած աստերոիդը հայտնաբերվել էր մայիսի 23-ին: Աստղագետները այդ օբյեկտի 12 դիտարկում են անցկացրել, ինչը հնարավոր է դարձրել դրա ուղղեգիծը պարզել: Հաշվարկները ցույց են տալիս, որ 2012 KP24 աստերոիդը Ապոլոնյան ընտանիքին է պատկանում, որոնց ուղեծիրները հատվում են մեր մոլորակի և Մարսի հետ:


Աստղագետների տվյալներով, մասիսի 28-ին՝ Գրինվիչի ժամանակով 16:18-ին (20:18՝ Երևան), 2012 KP24 աստերոիդը Երկիր մոլորակի մոտով կանցնի 0,00037 աստղագիտական միավոր հեռավորության վրա, որը կազմում է 56,04 հազար կմ:


Գիտնականների հաշվարկով, երկնային մարմինը 11-36 մետր տրամագիծ ունի:

 

Երկուշաբթի Երկրից ոչ հեռու աստերոիդ կանցնի