Հղիության ընթացքում ջերմային տենդ տարած կանանց երեխաները ավելի շատ են աուտիզմով հիվանդ ծնվում

13:59 • 25.05.12

Մի խումբ ամերիկացի գիտնականներ պարզել են, որ հղիության ընթացքում ջերմային տենդով հիվանդացած կանայք 2 անգամ ավելի շատ են հակված աուտիզմով կամ այլ մտավոր խանգարումներով երեխա ունենալ, գրում է Daily Mail-ը:


Երբ հղի կինը վարակվում է որևէ վիրուսով նրա օրգանիզմն անմիջապես արձագանքում է դրան` դիմադրողական համակարգի միջոցով արձակելով հակախթանիչ սպիտակուցներ` ցիտոկիններ, որոնք պետք է պայքարեն վարակի դեմ: Որոշ դեպքերում այս ցիտոկինների մի մասը ի վիճակի է լինում անցնել ընկերքի միջով, հասնել սաղմի կենտրոնական նյարդային համակարգին և, փոխելով նեյրոտրանսմիտերները, ազդել ուղեղի զարգացմանը:

 

Գիտնականներն ուսումնասիրել են աուտիզմով հիվանդ 538, մտավոր հետամնացությամբ (ոչ աուտիզմով) տառապող 163 և նորմալ զարգացող 421 երեխաների:

 

Բոլոր երեխաների մայրերին առաջարկվել է հարցաշար լրացնել, որտեղ ներկայացված են եղել հղիության ընթացքում ջերմային տենդով հիվանդանալու և համապաստախան դեղամիջոցներ օգտագործելու վերաբերյալ հարցեր: Պարզվել է, որ աուտիզմով տառապող երեխաների մայրերի մեծ մասը ջերմային տենդ է տարել հղիության ընթացքում, ինչի հետևանքով նրանք 2 անգամ ավելի շատ են աուտիզմով հիվանդ երեխաներ լույս աշխարհ բերել, քան այդ հիվանդությունից զերծ մնացած մայրերը:

 

Ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել է, որ հղիության առաջին ամսվա ընթացքում վիտամինների ընդունումը ևս խթանում է սաղմի մոտ աուտիզմի ի հայտ գալուն:

Հղիության ընթացքում ջերմային տենդ տարած կանանց երեխաները ավելի շատ են աուտիզմով հիվանդ ծնվում