Նույնիսկ ամենափոքր երեխաները կարող են տարբերել հետաքրքիր բաները ձանձրալիից

15:35 • 25.05.12

Որոշ ծնողներ ենթադրում են, որ նորագույն սարքավորումները նպաստում են իրենց երեխաների ինտելեկտի զարգացմանը: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ 7 ամսեկան երեխաներն ունակ են իրարից տարբերել չափազանց բարդ ու ձանձրալի առարկաները և ուշադրությունը կենտրոնացնել այն տեղեկատվության վրա, որն իրենք ունակ են «մարսել», տեղեկացնում է The Times of India-ն:

 

ԱՄՆ-ի Նյու Յորքի «Ռոչեսթերի» համալսարանի գիտնական Սելեստա Քիդի խոսքերով` երեխաների մետ ճանաչման գործընթացը տեղի է ունենում ինտուիտիվ մակարդակի վրա:

 

Այսինքն` նրանք կազմակերպում են անհրաժեշտ տեղեկության որոնումը ելնելով նրանից, թե առարկաներից որն առավելագույնս արագ կյուրացնեն:

Եթե երեխան հանդիպում է ինֆորմացիայի, որն անչափ հեշտ է, նա կորցնում է դրա հանդեպ հատաքրքրությունը, քանի որ գիտելիք ստանալու տեսանկյունից այն այլևս արժեքավոր չէ:

Նույնիսկ ամենափոքր երեխաները կարող են տարբերել հետաքրքիր բաները ձանձրալիից