Mail.ru-ն կգործարկվի նաև հայերենով

15:37 • 25.05.12

Mail.ru էլեկտրոնային փոստի ռուսական խոշորագույն ծառայությունը կգործարկվի ԱՊՀ երկրների լեզուներով, այդ թվում` հայերենով, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Այս տարվա ապրիլից արդեն իրենց մայրենի լեզվով կայքից օգտվելու հնարարվորություն են ստացել Ուկրաինայի և Ուզբեկստանի քաղաքացիները:

 

Այս պահի դրությամբ` ծառայությունը դեռ փորձնական ռեժիմով է աշխատում:

 

ComScore վերլուծական ընկերության տվյալներով` Mail.ru-ն համարվում է  էլետրոնային փոստի ծառայություններ մատուցող աշխարհի 5 խոշորագույն ընկերություններից մեկը: Օրական կայքի ծառայություններից օգտվում է ավելի քան 100 մլն մարդ, հատկապես մեծ է հետաքրքրությունը ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և այլ ԱՊՀ երկրների քաղաքացիների կողմից:

Mail.ru-ն կգործարկվի նաև հայերենով