Ամերիկացի ֆիզիկոսները օդային փուչիկների մեջ տեղավորվող միկրոռոբոտներ են ստեղծել (տեսանյութեր)

16:23 • 25.05.12

ԱՄՆ-ի Մանոայի Հավայան համալսարանի գիտնական Աարոն Օհտան իր գործընկերների հետ օդային փուչիկներից պատրաստված նոր տեսակի ռոբոտներ է ստեղծել, տեղեկացնում www.vesti.ru կայքը:

 

Միկրոռոբոտները կարող են ոչ միայն շարժվել անհրաժեշտ ուղղությամբ, այլ` մանրադիտակային չափերի օբյեկտներ շարժել:

 

Օդի փուչիկը տեղավորում է 0.6մմ հաստությամբ միկրո տեսախցիկ և լողում է աղային լուծույթում:

 

Ըստ գիտնականների` այն կարող է շարժվել ցանկացած ուղղությամբ: Ռոբոտի արագությունը կարող է հասնել մինչև 4մմ/վ: Այն կառավարվում է համակարգչի օգնությամբ` լազերային ճառագայթների շնորհիվ: 

 

Ամերիկացի ֆիզիկոսները օդային փուչիկների մեջ տեղավորվող միկրոռոբոտներ են ստեղծել (տեսանյութեր)