Հոլանդացիները նոր սուպերմեքենա են պատրաստում (տեսանյութ և լուսանկարներ)

23:21 • 25.05.12

Նիդերլանդներում արտադրության է նախապատրաստվում նոր Sarthe սուպերմեքենան, որը ստեղծում է հոլանդական Vencer անունով մի փոքր ընկերություն, հաղորդում է auto.newsru.com-ը:


Արտադրողը պնդում է, որ բոլոր ավտոմեքենաները կհավաքվեն ձեռքի աշխատանքով:


Մոդելի իրանը ածխաջրածնային մանրաթելերից է պատրաստված, իսկ ընթացային մասը պողպատից և քրոմ-մոլիբդենային խողովակներից:


Sarthe-ը շարժման մեջ է դրվում 510 ձիաուժ հզորությամբ V8 ագրեգատը, որի առավելագույն ոլորող մոմենտը 650 Նյուտոն մետրի է հավասար:


Հետնաքարշակ ավտոմեքենայի շարժիչը միակցված է մեխանիկական փոխանցումատուփին: Մինչև 100 կմ/ժ արագության` 1390 կգ քաշ ունեցող սուպերմեքենան հասնում է 3.8 վայրկյանում, իսկ մաքսիմալ արագությունը 326 կմժ է:


Vencer-ի ղեկավարությունը նշում է, որ Sarthe ավտոմեքենան շատ սահմանափակ խմբաքանակով կարտադրվի: Գնի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:

 

Հոլանդացիները նոր սուպերմեքենա են պատրաստում (տեսանյութ և լուսանկարներ)