Ճապոնացի գիտնականները հստակեցրել են արևի տրամագիծը
Ճապոնիայի ազգային աստղադիտարանի մասնագետներին Ասիայում գրանցված արևի խավարման ժամանակ հաջողվել է պարզել արևի ճշգրիտ տրամագիծը, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Չափման պահին, արևի և լուսնի սկավառակների դիրքերը համընկել են, սակայն արևի լույսը ռելիեֆի անհավասարության պատճառով որոշ մասերում ճեղքել է և Երկրից դիտելիս երևացել են դրա կարմիր կետիկները: «Բեյլիի համրիչ» հնարքի շնորհիվ աստղագետներին հաջողվել է որոշել արևի սկավառակի եզրային դիրքը:
Պրոֆեսոր Մոցումո Սամոյի գլխավորած խումբը Ճապոնիայի տարբեր աստղադիտարաններից տարատեսակ չափումներ է իրականացրել և արդյունքում համոզվել, որ արևի ճշգրիտ տրամագիծը 1մլն 392 հազ 20կմ է:
Նշվում է, որ աշխարհի տարբեր ստղագետներ տարիների ընթացքում փորձել են պարզել արևի ճշգրիտ տրամագիծը, սակայն բոլոր այդ փորձրն անհաջողությամբ են ավարտվել:










