Կապիկների մսով սնվելը կարող է ՄԻԱՎ-ի նոր տեսակ առաջացնել. գիտնականներ
Կամերունցի գիտնականները նախազգուշացնում են, որ կապիկների մսով սնվելը կարող է մարդու մոտ ՄԻԱՎ–ի նոր տեսակով վարակման և առողջապահական միջազգային ճգնաժամի հանգեցնել, գրում է Foxnews-ը:
Ըստ ԱՄՆ-ի Վարակների վերահսկաման և կանխարգելման կենտրոնի տվյալների` Աֆրիկայում տարեկան սպօանվում են միլիոնավոր կապիկներ, որոնց միսն օգտագործվում է որպես սնունդ:
Կամերունի մի քանի գյուղերում զանգվածային մահացությունների դեպքերից հետո վերոհիշյալ կենտրոնի մասնագետները, ուսումնասիրության ենթարկելով բնակիչների կողմից կերած կապիկների միսը, պարզել են, որ դրանց ճնշող մեծամասնությունը վարակված է եղել ՄԻԱՎ-ի նոր վիրուսով:Գյուղերում ողջ են մնացել ընդամենը մի քանի հոգի, ովքեր հրաժարվել են մսի օգտագործումից:
Վարակված կապիկների միսը վտանգ է ներկայցնում ոչ միայն Աֆրիկայի, այլև ողջ աշխարհի համար, քանի որ կենդանիների միսն ուղարկվում է բազմաթիվ այլ երկրներ:
Այժմ Կամերունում հատուկ Ape Action Africa կենտրոն է բացվել, որը փորձում է ուժերի ներածին չափով բուժել վարակված կենդանիներին` մարդկային մահացությունների քանակը կրճատելու նպատակով:










