Dragon տիեզերանավը հաջողությամբ միակցվել է ՄՏԿ-ին
Աստղագնացներ Դոն Պետտիտը և Անդրյու Կաուպերսը հաջողությամբ կարողացել են միջազգային տիեզերակայանին միակցել պատմության մեջ առաջին կոմերցիոն տիեզերանավը` Dragon-ը:
Մինչ այս տիեզերակայանին միակցվել են միայն «պետական» տիեզերանավեր` ռուսական, ամերիկյան, եվրոպական և ճապոնական:
Dragon-ը միակցվել է Harmony մոդուլին, և դա իրականացվել է Canadarm մանիպուլյատորի միջոցով: Ամրակցված տիեզերանավի խցիկը կբացվի միայն շաբաթ օրը:










