Gemballa ստուդիան ավտոմեքենաների համար նախատեսված ադամանդյա ներկանյութ է ստեղծել (լուսանկարներ)

00:16 • 26.05.12

Գերմանական Gemballa ստուդիան աշխարհի ամենաբացառիկ ավտոկատարելագործում իրականացնելու հավակնորդ է դարձել:

Ընկերությունը ներկայացրել է բառի բուն իմաստով ադամանդյա ծածկույթ որով կարող է պատել իր կողմից վերափոխվող ավտոմեքենաները:


Ներկանյութը բաղկացած է թանկարժեք քարի մանրացված հատիկներից:


Gemballa-ի հայտնագործությունը իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում: Նախկինում ամենաբացառիկ և թանկ ավտոծածկույթ էր համարվում ոսկին, պլատինը, իսկ ամիսներ առաջ նաև ճենապակին` ավելի քան 2.5 մլն դոլար արժողությամբ «Բուգատի Լօ-Բլանի» պարագայում:


Նախկինում թանկարժեք քարերը գործածվում էին միայն մեքենայի որոշ հատվածների և դետալների զարդարման համար:

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, նոր, բացառիկ ադամանդյա ներկանյութը կարելի է օգտագործել ինչպես ներքին այնպես էլ արտաքին դիզայնի կատարելագործման համար:


«Խոսելով ադամանդի մասին, մենք իսկապես նկատի ունենք ադամանդ թանկարժեք քարը: Ներկանյութի պատրաստման բարդ պրոցեսում օգտագործված են բնական քարեր և ոչ մետաղականացված պոլիմերներ, ապակի կամ բյուրեղներ»,- նշել է ստուդիայի տնօրեն Անդրեաս Շվարցը:


Ներկանյութի համար գործածվող քարերին ներկայացվող պահանջներից մեկը դրանց յուրաքանչյուրի չափն է: Բարդությունը նրանում է, որ համապատասխան քարերը մանրացվեն այն աստիճան, որ և՛ համապատասխան փոքր լինեն, բայց և՛ պահպանեն իրենց շլացնող փայլը: Իսկ որքան ավելի շատ քար լինի համապատասխան մակերեսի վրա, համապատասխանաբար ավելի շատ անդրադարձնող կողմեր կլինեն և այդքան ավելի ուժեղ փայլ կունենա ավտոմեքենան:



 

Gemballa ստուդիան ավտոմեքենաների համար նախատեսված ադամանդյա ներկանյութ է ստեղծել (լուսանկարներ)