Ադրբեջանցի, ռուսալեզու հաքերները կոտրել են հայերի էլփոստերը. Սամվել Մատրիոսյան

17:45 • 26.05.12

Ադրբեջանցիներն ու ռուսները կամ ռուսալեզու հաքերները զանգվածային նոր հարձակումներ են կատարել հայկական էլեկտրոնային փոստերի վրա, այս մասին Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը գրառում է կատարել իր բլոգում:


Բլոգում Մարտիրոսյանը տեղադրել է այն էլփոստերի ցանկերը, որոնք հարձակման են ենթարկվել:


«Գաղտնաբառերը ես ջնջել եմ, բայց դրանք բաց դրված են ցանցում: Ցանկացած մարդ կկարողանա մտնել այդ էլփոստսերի մեջ, այնպես որ մարդիկ պետք է ցանկը նայեն, գտնեն և շուտ փոխեն գաղտնաբառերը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց բլոգերը:

Հարցին` ինչի՞ց է ենթադրվում, որ հարձակումը կատարվել է ադրբեջանցի կամ ռուս հաքերների կողմից, Մարտիրոսյանը պատասխանեց.«Էլփոստերի մի շարքը դրված է ռուսալեզու հաքերային ֆորումի վրա, մի շարքն էլ ադրբեջանական»,- պարզաբանեց նա:


Փորձագետն իր բլոգում նշում է էլփոստերը կոտրելու պատճառները: Մարտիրոսյանն իբրև առաջին պատճառ համարում է հեշտ գաղտնաբառերի օգտագործումը, օրինակ` mama, koko, 1234 և այլն, ապա վիրուսները:


Մյուս պատճառը, ըստ նրա, կարող է համարվել նույն գաղտնաբառի օգտագործումը, ինչը հաքերները կոտրել են, հետո փորձել դրանով մտնել էլ. փոստ:


Բլոգերը նաև տեղեկացնում է, թե շատ հավանական է, որ կոտրվել է araratyan-tem.am կայքը, և այնտեղից տարվել է գաղտնաբառերի մի մասը։

 

Ադրբեջանցի, ռուսալեզու հաքերները կոտրել են հայերի էլփոստերը. Սամվել Մատրիոսյան