Քրեագետները կբացահայտեն Ռիչարդ Առյուծասիրտի մահվան գաղտնիքը

22:55 • 27.05.12

Շուրջ 8 դար անց քրեագետները կբացահայտեն Անգլիայի ամենահայտնի թագավորներից մեկի մահվան պատճառը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
 

Ռիչարդ Առյուծասիրտը դարձել է առեղծվածային վարակի զոհ, որը ստացել է աղեղնազենային (արբալետ) նետից ստացած վերքի բուժման ժամանակ:
 

Սակայն մինչ այժմ ոչ ոք չգիտի, թե հատկապես ինչ վարակ է անցել  Ռիչարդի արյան մեջ և դարձել նրա մահվան պատճառը՝ 42 տարեկան հասակում:
 

Այժմ դատա-բժշկական առաջատար մասնագետ Ֆիլիպ Շարլեն կուսումնասիրի թագավորի սրտի մի մասնիկը, որպեսզի որոշի նրա մահվան ճշգրիտ պատճառը, որը տեղի է ունեցել 812 տարի առաջ:
 

Քրեագետները կբացահայտեն Ռիչարդ Առյուծասիրտի մահվան գաղտնիքը