Գիտնականները համակարգչին սովորեցրել են կեղծ ժպիտը իրականից տարբերակել (տեսանյութ)

22:27 • 28.05.12

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) համակարգչային համակարգ են ստեղծել, որը կարողանում է անկեղծ ժպիտը տարբերել կեղծավորից: Ժպիտները տարբերելու համար տեսախցիկը հետևում է դեմքի մկանների շարժին, որոնք փոխվում են՝ տրամադրությունից կախված, հաղորդում է РБК daily-ն:


Հատուկ մշակված համակարգչային ծրագիրը կարողանում է բացահայտել հիասթափության ժպիտը 90% դեպքերում, այն դեպքում, երբ մարդը կեղծ ժպիտը շատ ավելի հազվադեպ է տարբերակում:

Գիտնականները պնդում են, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ համակարգիչը կենտրոնացած է միայն ժպիտի մեխանիկական բնույթը որոշելու վրա` այլ գործոնները մի կողմ թողնելով:


Հետազոտության նպատակը օգնելն է այն մարդկանց, ովքեր դժվարանում են այլոց դեմքի արտահայտությունը հասկանալ, ինչպես նաև համակարգչին զգացմունքները ճանաչել «սովորեցնելն» է:


Սպասվում է, որ ապագայում համակարգիչները կկարողանան իրենց օգտատերերի զգացմունքային վիճակը գնահատել և դրան համապատասխան կերպով արձագանքել և դա իրականացնել ավելի վարպետորեն, քան կարողանում է մարդը:

 

Գիտնականները համակարգչին սովորեցրել են կեղծ ժպիտը իրականից տարբերակել (տեսանյութ)