Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

19:07 • 28.05.12

Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանի գիտնականները երկարատև հետազոտության արդյունքում պարզել են, որ տղամարդկանց համար սիրուհու հետ սեքսով զբաղվելու ժամանակ մահվան վտանգն ավելի մեծ է, քան կնոջ հետ, տեղեկացնում է newsru.ua կայքը:

 

Պարզվել է, որ ոչ ամուսնական կապն ունի մի քանի ասպեկտներ` հոգեբանական, ֆիզիոլոգիական և բուն սեքսուալ: Դավաճանության ժամանակ տղամարդը ծանր սթրես է տանում, ինչը կարող է մահացության պատճառ դառնալ: Սթրեսին հաջորդում են մեղքի զգացումն ու խղճի խայթը: Հատկապես այս դեպքերում հաճախ գրացվում են սրտանոթային խնդիրներ, որոնք ինֆարկտի կամ հիպերտոնիկ ճգնաժամի են հանգեցնում:

 

Սիրուհու հետ ռոմանտիկ ընթրիքները նույնպես կարող են մահացության պատճառ լինել: Գիտնականների բացատրությամբ, տղամարդը սիրուհու աչքից «չընկնելու» նպատակով հաճախ է շռայլությունների դիմում, ինչի արդյունքում խախտվում է նրանց սննդակարգը, ինչն անչափ վտանգավոր է:

 

Իտալացի գիտնականների դիտարկումները հաստատում են նաև նրանց գերմանացի գործընկերները, որոնք նշել են, որ սիրուհու հետ սեքսի ժամանակ հանկարծակի մահացության դեպքերի 1/3-ը ալկոհոլի չարաշահման, ճարպակալման և սթրեսների հետևանք է:

 

Նշվում է, որ վերջերս 74-ամյա մի թայվանցի 62 տարեկան մարմնավաճառի հետ սեքսով զբաղվելիս ատամի պրոթեզը կուլ տալու հետևանքով հանկարծամահ է եղել:

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն