Գիտնականներն Օլիմպիական խաղերին ընդառաջ օղակաձև մոլեկուլ են հայտնաբերել

14:30 • 28.05.12

Ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ, բրիտանացի գիտնականներին հաջողվել է սինթեզել ու լուսանկարել խաղերի խորհրդանիշ 5 օղակները հիշեցնող մոլեկուլը: Ինչպես հայտնում է BBC-ն, նոր մոլեկուլը ստացել է «օլիմպիցեն» անվանումը:

 

Յորքշիրի համալսարանի գիտնականներն այդկերպ ցանկանում են նշել Խաղերի անցկացումը և միաժամանակ նոր սերնդին քարոզել քիմիան:

 

Նախաձեռնությունը պատկանում է պրոֆեսոր Գրեմ Ռիչարդսին, որի իրականացմանն աջակցել են համալսարանի հետազոտողներ Անիշ Միսթրին ու Դևիդ Ֆոքսը: Նրանք օլիմպիական մոլեկուլի սինթեզի համար քիմիական բաղադրատոմս են մշակել և արել են դրա նախնական լուսանկարները`  սքանավորող թունելային մանրադիտակի միջոցով: Սակայն  պատկերն առավել հստակ ու մանրակրկիտ ստանալու համար օգտագործվել է Ցյուրիխում` IBM ընկերության հետազոտական մասնաճյուղում ստեղծված հատուկ տեխնոլոգիան:

Գիտնականներն Օլիմպիական խաղերին ընդառաջ օղակաձև մոլեկուլ են հայտնաբերել