19-ամյա Սթիվ Ջոբսի ծառայողական նամակն աճուրդի է հանվել

21:51 • 28.05.12

Sotheby's աճուրդների տունը վաճառքի է հանել 19-ամյա Սթիվ Ջոբսի` Apple-ի ապագա գլխավոր տնօրենի 1974 թ. նամակագրությունը: Նա այդ ժամանակ աշխատել է Atari ընկերությունում, հաղորդում է TechCrunch-ը:



Նամակը 4 էջ ծավալ ունի և ուղղված է Atari ընկերության աշխատակից Սթիվ Բրիստովին (Steve Bristow): Նամակում Ջոբսը գրում է, թե ինչպես պետք է կատարելագործել World Cup Football խաղը: Նշենք, որ խաղը նախատեսված էր խաղային ավտոմատների վրա խաղալու համար:


Փաստաթղթի մի մասը տպված է գրամեքենայով, մյուսը` ձեռագիր է:


Որոշ էջերի վրա առկա է Սթիվ Ջոբսի անձնական կինքը, որի դիզայնը իրականացրել էր All-One Farm Design ստուդիան: Որպես ընկերության հասցե նշված է Սթիվի հայազգի ծնողների ավտոտնակի հասցեն, իսկ կնիքի ստորին հատվածում բուդդիստական մանթրա է գրված:


Նամակը գնահատում են 10-15 հազար դոլար: Գրությունը բացառիկ է այն առումով, որ Ս.Ջոբսի ամենավաղ շրջանի փաստաթուղթն է համարվում:


Նշենք, որ այս աճուրդում ներկայացված է նաև Apple I համակարգչի պլատան, որը ի դեպ աշխատող է և գնահատված է 120-180 հազար ԱՄՆ դոլար:
 

 

19-ամյա Սթիվ Ջոբսի ծառայողական նամակն աճուրդի է հանվել