Լավատեսներն ավելի երկարակյաց են, քան հոռետեսները. հետազոտություն
Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են, որ լավատեսությունն ամենաուղիղ կապ ունի կյանքի տևողության հետ, գրում է Daily Mail-ը:
Լավատես մարդիկ, ի տարբերություն վատատեսների, ավելի երկարակյաց են և մինչ 100 տարեկան ապրելու ավելի շատ հնարավորություն ունեն:
Գիտնականներն այս տեսակետին են հանգել` ուսումնասիրելով հարյուրն անց 243 մարդու: Պարզվել է` նրանց զգալի մասը, լավատես, հարմարվող, ուրախ և շփվող անձնավորություններ են: Բացի այդ, թեստերի արդյունքները վկայում են, որ այս մարդիկ ավելի քիչ նյարդային են: Նրանք կարծում են, որ ծիծաղն ու հասարակական շփումը կյանքի անբաժան մասնիկներն են և չեն խուսափում իրենց զգացմունքներն ազատորեն արտահատելուց:
Գիտնականները նաև գտնում են, որ լավատեսությունից բացի, երկարակեցության հարցում զգալի դեր ունեն նաև գենետիկան և լավ առողջական վիճակը:










