Gemballa-ն ու Porsche-ն ամբողջովին ադամանդապատ մեքենա են ստեղծել

16:56 • 28.05.12

Գերմանական Gemballa ընկերությունը Porsche ընկերության հետ ստեղծել է աշխարհում ամենաթակարժեք մեքենան, գրում է Daily Mail-ը:

 

Մեքենան արժանացել է ամենաթանկարժք տիտղոսին այն պարզ պատճառով, որ այն ամբողջովին պատված է ադամանդներով:

 

«Մեքենայի արտասովոր, աննախադեպ փայլն ապահովել են ադամանդների մաքրությունն ու մեծ քանակը: Մեքենան «ոտքից գլուխ» պատված է իսկական ադամանդներով, այլ ոչ թե ապակիներով կամ բյուրեղներով: Անչափ կարևոր էր թանկարժեք քարերն այնպես փոքրացնել, որպեսզի դրանք չկորցնեին իրենց բնական փայլը»,- նշել է Gemballa-ի գործադիր տնօրեն Անդրեա Շվարցը:

 

Առայժմ ընկերությունը ստեղծել է մեքենայի միայն ցուցադրական տարբերակը: Սակայն նախատեսվում է, որ իրական, վարելու համար նախատեսված մեքենայի առջևի ապակին զերծ կմնա ադամանդներով պատված լինելու «հաճույքից»:

Gemballa-ն ու Porsche-ն ամբողջովին ադամանդապատ մեքենա են ստեղծել