Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն
ԱՄՆ-ի Տեխասի «Մարդու վարքագծի» գիտական կենտրոնը, «Էվոլուշն» ամսագրի հետ համատեղ տղամարդկանց սեքսուալ նախապատվությունները պարզելու համար հետազոտություն է անցկացրել, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
Կարլ Գոեցի ղեկավարած խմբին հաջողվել է պարզել, որ տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախապատվությունը տալիս են գինովցած կամ ցածր ինտելեկտի տեր կանանց:
Սակայն, գիտնականները նշում են, որ վերոնշյալ «տեսակի» կանանց հետ տղամարդիկ նախընտրում են միայն անկողնային հարաբերություններ, և նրանցից թերևս ոչ ոք պատրաստ չէ այդպիսի կանանց ամուսնական առաջարկ անել:
«Ըստ էութան ամեն ինչ շատ պարզ է` երբ տղամարդը զուգընկերուհի է փնտրում, առավել նախընտրելի են նրանք, ում շատ ավելի դյուրին է անկողին «քաշելը»,- ասել է Գոեցը:
Գիտնականն այս երևույթը բացատրում է նրանով, որ հոգեբանական իմաստով կանանց շատ ավելի հեշտ է սեռական շահագործման ենթարկել, քան տղամարդկանց:










