Նոր ներարկիչը դեղամիջոցը ներարկում է առանց ասեղի (տեսանյութ)
Մարդիկ շուտով կդադարեն վախենալ ներարկումներից: Ասվածն ապացուցում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, որոնց ստեղծած նոր ներարկիչ, որն ունակ է դեղամիջոցը ներարկել առանց ասեղի: Այս մասին հայտնում է Medical Engineering & Physics ամսագիրը:
Սարքը գործում է Լորենցի ուժի օգնությամբ (էլեկտրամագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժը). ոչ մեծ մագնիսը գործի է դնում խրոցը, որը դեղամիջոցը նետում է ձայնի արագությամբ (վայրկյանում 314 մետր): Դեղամիջոցն անցնում է մաշկի տակ, միևնույն ժամանակ հիվանդը ոչինչ չի զգում:
Ավելի վաղ բժիշկների կողմից ստեղծվել են դեղամիջոցներ ներարկելու այլ անցավ միջոցներ, օրինակ` հականիկոտինային կպչուն սպեղանի, որի վրա քսված դեղամիջոցը դանդաղ անցնում է մաշկի տակ:
«Երեխային ներարկելու համար հարկավոր չէ մեծ ճնշում, որը հարկավոր է մեծահասակ մարդուն: Մեր սարքը թույլ է տալիս կարգավորել ճնշումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար»,- ասել է «հրաշք» ներարկչի համահեղինակ Քեթրին Հոգանը:
Սա հատկապես կթեթևացնի շաքարախտով հիվանդների կյանքը:










