Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33
Նոր ուսումնասիրության համաձայն՝ կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկան հասակում, մինչդեռ տղամարդիկ հասնում են իրենց սեքսուալ գագաթնակետին 33 տարեկանում: Այս մասին գրում է The Dailymail պարբերականը:
Ուսումնասիրությանը մասնակցել է 1.281 մարդ:
Նախկինում ընդունված էր համարել, որ տղամարդկանց սեքսուալ գագաթնակետը 18 տարեկանն է, կանանցը՝ 30-ը:
Նոր հետազոտությունը նաև փաստում է, որ տղամարդիկ կորցնում են իրենց կուսությունը 18 տարեկան հասակում, կանայք՝ մի տարի շուտ՝ 17 տարեկան հասակում:
«Ինչպես կյանքի մյուս ոլորտներում, սեքսում ևս նույն է. ինչքան շատ ես զբաղվում դրանով, այնքան շատ ես հմտանում» - նշել է սեքսաբան Թրեյսի Կոքսը: «Այսպիսով, տղամարդիկ 33 տարեկանում ավելի որակյալ սեքս ունեն, քան 18-ում, քանի որ 33-ում նրանք արդեն սովորում են վերահսկել իրենց օրգազմը»:










