Աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը վերացել է կլիմայական փոփոխությունների պատճառով

13:18 • 29.05.12

Ըստ բրիտանացի և ամերիկացի հնէաբանների առաջ քաշած վարկածի ` աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը` Ինդոսի քաղաքակրթությունը, վերացել է մոտ 4 հազար տարի առաջ կլիմայական փոփոխությունների պատճառով, գրում է Daily Mail-ը:

 

Այս քաղաքակրթությունում մարդիկ բնակվել են ջրառատ գետերի հարևանությամբ, սակայն ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով գետերը ցամաքել են, ինչն իր հերթին հանգեցրել է երաշտի` զրկելով բնակիչներին բերք ստանալու և գոյատևելու հնարավորությունից, քանի որ նրանց հիմնական զբաղմունքը հողագործությունն է եղել:

 

 

Ինդոսի քաղաքակրթությունը բավական խոշոր է եղել, հնէաբաններին քիչ տեղեկություններ են հայտնի դրա մասին:
Ինդոսը մոռացության էր մատնված մինչ 1920-ական թվականները, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ մի խումբ հնէաբաններ այստեղ հայտնաբերեցին բարդ ու զարգացած քաղաքային մշակույթ և ներքին ու արտաքին առևտրի ուղիներ:

 

Ինդսի կայսրությունը զբաղեցրել է ավելի քան 1 մլն կմ/քառ Հնդկաստանի Ինդոս գետից մինչև արևելյան Աֆղանստան` իր մեջ ներառելով նաև ներկայիս Պակիստանի տարածքը:

 

 

Աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը վերացել է կլիմայական փոփոխությունների պատճառով