Իրանը աննախադեպ լրտեսական կիբեռհարձակման է ենթարկվել
Իրանը տվյալներ որսացող աննախադեպ լրտեսական վիրուսի զոհ է դարձել, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով Ռուսաստանում գործող ինտերնետ անվտանգության ընկերություններից մեկին:
Ըստ այդմ՝ վիրուսը ներթափանցել է Իրանի և Միջին Արևելքի բազմաթիվ համակարգիչներ:
Թեհրանը չի հստակեցրել, թե ինչ վնասներ է կրել հարձակումից, սակայն այդ երկրի կապի նախարարությունից հայտնել են, որ իրենք նոր՝ «Հուր» անվանվող վիրուսի դեմ հակավիրուս են ստեղծել:
Վիրուսի տարածման հիմնական կասկածյալը Իսրայելն է, որը հայտնի է իր տեխնոլոգիական նորարարություններով և Իրանի դեմ անդադրում պայքարով, գրում է ABC-ն:
2010-ից Թեհրանի միջուկային և այլ արդյունաբերական հիմնարկներ պարբերաբար կիբեռհարձակումների են ենթարկվում:










