Երեքը` մեկում. բրիտանացին երեք ձկների բնորոշ հատկանիշներով ձուկ է որսացել

18:53 • 29.05.12

Բրիտանացի 53-ամյա ձկնորս Մարկ Սոյերը, լճում կարպ որսալու ժամանակ մի արտասովոր ձուկ է բռնել, որի տեսակն որոշելու հարցում լուրջ դժվարությունների առաջ է կանգնել, գրում է Daily Mail-ը:

 

Առաջին հայացքից այն սովորական ոսկե ձկնիկ է հիշեցնում, սակայն ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ակնհայտ է դարձել, որ այն նման է միանգամից 3 տարբեր տեսակի ձկների: Մասնավորապես դրա գլուխը նման է մանրածածանի, մարմինը և պոչը` ոսկե ձկնիկի, իսկ լողակները` բրամի:

 

Մասնագետներն ուսումնասիրելով նորահայտ ձկանը հանգել են եզրակցության, որ այն միանգամից մի քանի տեսակի ձկների «ժառանգ»:

 

Մոտ 1 կգ քաշով ձուկն ուսումնասիրություների ենթարկվելուց հետո կրկին լիճ է բաց թողնվել:

Երեքը` մեկում. բրիտանացին երեք ձկների բնորոշ հատկանիշներով ձուկ է որսացել