Ամերիկացին ստեղծել է մարդու արյունով աշխատող լամպ(տեսանյութ)
Ամերիկացի դիզայներ Մայք Թոմփսոնը ստեղծել է առաջին հայացքից սովարական լամպերից չտարբերվող մի լամպ, որն աշխատում է մարդկային արյան շնորհիվ, գրում է UK News-ը:
Նորաստեղծ լամպի օգտագործումն այնքան էլ հարմարավետ չէ, քանի որ լուսավորումն ապահովելու համար, անհրաժեշտ է լամպի սուր ծայրով կտրել մատը և այնտեղ արյուն լցնել: Այնուհետ արյունը ռեակցիայի մեջ է մտնում լամպի մեջ եղած քիմիական նյութերի հետ և էներգիա արտադրում:
Լամպի բացասական կողմերից է այն, որ իրը նախատեսված է ընդամենը մեկանգամյա օգտագործման համար:
Թոմփսոնը հույս ունի, որ մարդն իր սեփական արյունն օգտագործելով և կյանքը վտանգի ենթարկելով, կհասկանա, որ անիմաստ էներգիա ծախսելով նույն վտանգին է ենթարկում նաև շրջակա միջավայրը:
Բացի այդ, մեկանգամյա օգտագործման լամպի կիրառման դեպքում` օգտագործողն ավելի երկար կմտածի այն վառելու կամ չվառելու հարցի շուրջ և կստիպի նրան հասկանալ, թե որքան արժեքավոր է էներգիան:










