Նոր սերնդի Samsung Galaxy S3 սմարթֆոններն արդեն վաճառքի են հանվել
Հարավկորեական Samsung Electronics Co ընկերությունն այսօր Եվրոպայում և Մերձավոր արևելքում վաճառքի է հանել նոր սերնդի Galaxy S3 սմարթֆոնը, գրում է Reuters-ը:
Նախատեսվում է, որ հեռախոսի այս մոդելը մեծ հաջողություն կունենա և էլ ավելի կամրապնդի Samsung-ի առաջատար դիրքը շուկայում:
Երրորդ սերնդի սմարթֆոնը գործում է Google-ի Android ղեկավարման համակարգով և ունի մոտ 12.2 սմ լայնությամբ էկրան, որը զգալի գերազանցում է իր գլխավոր մրցակից Apple-ի նոր iPhone 4S-ի` 11.2 սմ լայնությամբ էկրանին:
Galaxy S3-ի նորարաությունը կայնում է նրանում, որ այն հնարավոր է կառավարել ձայնի և դիմախաղի միջոցով, ինչը հեռախոսն ավելի «բնական» Է դարձնում:










