Սինգապուրում անլար կապի չիպ է ստեղծվել, որը Bluetooth 2.0-ն գերազանցում է հազար անգամ

05:15 • 29.05.12

Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալսարանի (NTU) և Տեղեկահեռահաղորդակցային հետազոտությունների ինստիտուտի (I²R) մասնագետները Virtus կոչվող միկրոչիպ են ստեղծել, որը 2 Գբիտ վայրկյանում արագությամբ տվյալների անլար փոխանցում է ապահովում, հաղորդում է iXBT.com-ը:


Նման արագությունը 1,000 անգամ գերազանցում է տարածված անլար կապի Bluetooth 2.0 համակարգի արագությունը: Նոր չիպի օգնությամբ երկշերտ DVD սկավառակի բովանդակության փոխանցումը մոտ 30 վայրկյան կտևի: Նման կապը ապահովվում է 1 մմ դիապազոնի և 60 ԳՀց հաճախականություն ալիքների շնորհիվ:


Նորույթը ներկայացված կլինի Computex 2012 ցուցահանդեսին, որը կկայանա հունիսի 5-9 Թայվանի մայրաքաղաքում:


Առանձնակի ցածր էներգոսպառում ունեցող այս նոր չիպի կիրառման ոլորտ կդառնան սմարթֆոնները, փոքրածավալ համակարգիչներն ու պլանշետները, հեռուստացույցները և մոնիտորները, ինչպես նաև տվյալների արագ փոխանցման անհրաժեշտություն ունեցող այլ սարքեր:
 

Սինգապուրում անլար կապի չիպ է ստեղծվել, որը Bluetooth 2.0-ն գերազանցում է հազար անգամ