Ծերացումը դանդաղեցնող շոկոլադ է ստեղծվել

03:07 • 30.05.12

Քեմբրիջի մասնագետները պնդում են, որ շոկոլադից կարելի է մի միջոց ստանալ, որը կդանդաղեցնի ծերացումը, հաղորդում է The Daily Mail:


Գիտնականները տեխնոլոգիա են մշակել, որը բարձրացնում է օրգանիզմի կողմից կակաոյում առկա ֆլավանոլները կլանելու կարողությունը:


Այդ մոլեկուլները բարելավում են մաշկի թթվածնային հագեցումը, ինչը անհրաժեշտ է ծերացման արագությունը նվազեցնելու համար: Lycotec ընկերության աշխատակիցները շոկոլադի բաղադրությունը բարելավել են՝ դրանում ներադելով Coco-Lycosome անվանումը ստացած բաղադրիչը: Այն ֆլավանոլները ուժը 20 անգամ ավելացնում է:


Այսպես, նոր շոկոլադի փոքրիկ կտորը երիտասարդացման վրա ազդեցության տեսակետից համապատասխանում է բարձրորակ շոկոլադի երկու սալիկ օգտագործելուն: Ընկերության հիմնադիր Իվան Պետյաևի խոսքով, նոր տեխնոլոգիայով ստացված շոկոլադը հիանալի համային և այլ որակական ցուցանիշներ ունի, իսկ Coco-Lycosome բաղադրիչի անվտանգությունը պաշտոնապես ապացուցված է:


Նշանակում է, նոր «սուպեր երիտասարդացնող» շոկոլադը պատրաստ է շուկա դուրս գալուն:


Սակայն բրիտանացի դիետոլոգ Քերրի Ռաքստոնը մտավախություններ ունի նորույթի օգտակարության չափի վերաբերյալ:
 

«Ֆլավանոլները սովորաբար շատ վատ են յուրացվում, այդ պատճառով չնայած որ մտահաղացումը շատ հետաքրքրական է, սակայն ես նորույթի էֆեկտիվության հստակ հավաստումներ են ցանկանում տեսնել», - նշել է դիետոլոգը:

 

Ծերացումը դանդաղեցնող շոկոլադ է ստեղծվել