Գրենլանդիայի սառցաշերտերն 80 տարի առաջ ավելի արագ են հալվել, քան հիմա
Դանիայում` 80 տարի առաջ կորած լուսանկարների ի հայտ գալուց հետո, բացահայտվել է, որ Գրենլանդիայի սառցե շերտը 20-րդ դարի երեսնական թվականներին ավելի արագ է հալվել, քան ներկայում, գրում է Daily Mail-ը:
Լուսանկարները գտնվել են Դանիայի սոցիոլոգիական հարցումների և կադաստրի ազգային կենտորնի աշխատակիցների կողմից, որտեղ Գրենլանդիայի սառցե շերտի լուսանկարները սկսել են հավաքել 30 թվականներին` Կնուդ Ռասմուսենի 7-րդ գիտական արշավից հետո:
Դանիացի գիտնականերն իրենց ամերիկացի գործընկերների հետ սկսել են ուսումնասիրել հազվագյուտ լուսանկարները` համեմատելով դրանք ներկայումս գրանցվող սառույցի կորստի տվյալների հետ:
Պարզվել է, որ 1930-ական թվականներին Գրենլանդիայի սառցե շերտը սկսել է աննախադեպ արագությամբ է հալվել, սակայն 20-րդ դարի կեսերին այդ գործընթացը կանգ է առել` նոր շերտի ձևավորման հնարավորություն ընձեռնելով, այնուհետև 2000թ.-ից սկսած հալման գործընթացքը նոր թափով վերսկսվել է:
«Այս փաստերը վկայում են այն մասին , որ սառցաշերտերն անչափ զգայուն են կլիմյական ցանկացած փոփոխությունների նկատմամբ»,- նշել է ամերիկացի գիտնականներից մեկը:










