Գիտնականները Կոլորադոյի հնդկացիների մոտ հայտնաբերել են հրեական գեներ
Իսրայելցի գիտնականները հյուսիսամերիկյան հնդկացիների և եվրոպական հրեաների միջև հայտնաբերել են ազգակցական կապեր, որոնց հետքերը տանում են մինչև Քրիստոփոր Կոլումբոսի դարաշրջան, գրել է Haaretz իսրայելական պարբերականը:
«Շեբա» բժշկական կենտրոնի գիտնականները 2 դար առաջ Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխված հնդկացիների սերունդների մոտ հայտնաբերել են BRCA1 գենի մուտացիան, որը բնորոշ է աշքենազ-հրեաներին և որը նպաստում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի զարգացմանը:
Այդ նույն մուտացիայի տեսակը հայտնաբերվել է նաև իսպանալեզու ամերիկացիների մոտ, որոնց նախնիները Մեքսիկայից գաղթել են ԱՄՆ և Հարավային Ամերիկա:










