Թյուննոս ձուկը ճառագայթումը Ճապոնիայից տեղափոխել է Կալիֆոռնիա

02:19 • 30.05.12

Գիտնականները Ճապոնիայից Կալիֆոռնիա գաղթած թյուննոս տեսակի ձկան մեջ հայտնաբերել են ճառագայթման փոքր չափաբաժիններ: Այս մասին հայտնում է Euronews լրատվական կայքը:
 

Գիտնականները պնդում են, որ ձկան մեջ առկա ռադիոակտիվ նյութերի մակարդակը թույլատրելիից զգալի պակաս է, և այն կարելի է օգտագործել սննդի մեջ:
 

Միևնույն ժամանակ փորձագետները ուշադրություն են դարձնում հետևյալ փաստի վրա. ռադիոակտիվ թյուննոսի հայտնաբերումը ցույց է տալիս, որ աշխարհի մի ծայրում տեղի ունեցած իրադարձությունները կարող են ազդել հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող էկոհամակարգերի վրա:
 

Թյուննոս ձուկը ճառագայթումը Ճապոնիայից տեղափոխել է Կալիֆոռնիա