Արյան մեջ վիտամին D-ի չափից ավելի պարունակությունը մեծացնում է մահվան հավանականությունը. հետազոտություն

11:07 • 30.05.12

Դանիացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ արյան` վիտամին D-ով գերհագեցվածությունը նպաստում է մահվան հավանակնության կրկնապատկմանը, գրում է Daily Mail-ը:

 

Հայտնի է դարձլ, որ մահացությունների 40%-ի դեպքերում մարդիկ այդ վիտամինի մեծ քանակություն են պարունակել իրենց օրգանիզմում:

 

Կոպենհագենի համալսարանում անցկացված հետազոտությունը հիմնված է եղել 247574 հիվանդների արյան նմուշների ուսումնասիրության վրա:

 

Բացի այն, որ մահացությունների մեծ քանակը կապված է վիտամին D-ով գերհագեցվածության հետ, գիտնակնները նաև պարզել են, որ այդ վիտամինի անբավարարությունը ևս մեծացնում է մահվան հավանականությունը:

 

Երբ 1 լիտր արյունը պարունակում է 10 նանոմոլից պակաս վիտամին D, մահանալու հավանակնությունը կրկնապատկվում է 2.31 անգամ: Իսկ նույն քանակի արյան մեջ 140 նանոմոլ վիտամին D-ի պարունակությունը 40%-ով է բարձրացնում է այդ հավանականությունը: Այս վիտամինի լավագույն քանակը օրգանիզմի համար 50 նանոմոլն է:

 

Վիտամին D-ն անչափ կարևոր է օրգանիզմի համար, քանի որ այն ապահովվում է դիմադրողական համակարգի աշխատանքը, նպաստում է կալցիումի ներծծմանը և ամուր ոսկորներ ու ատամներ ունենալուն:

 

Վիտամինի անբավարարության դեպքում առաջ են գալիս մի շարք հիվանդություններ, ինչպես օրինակ`  շաքարախտ, քաղցկեղի մի քանի տեսականեր, ոսկրերի փխրունություն, ինչպես նաև սիրտ-անոթային համակարգի անաբավարարություն:

Արյան մեջ վիտամին D-ի չափից ավելի պարունակությունը մեծացնում է մահվան հավանականությունը. հետազոտություն