«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում համակարգչային լսարան է բացել

19:10 • 30.05.12

«ՎիվաՍել-ՄՏՍ»–ը տեղեկացնում է, որ Եվրոպական կրթական համակարգին ինտեգրման գործընթացին ընդառաջ ընկերությունը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը համալրել է ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարանով, Home-Zone Turbo փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով, լազերային տպիչով, փոխանջատիչներով և այլ սարքերով:


Համալսարանում կգործի նաև Wi-Fi անկյուն: Ուսումնական գործընթացի պահանջներից բխող արժեքավոր սարքերից առանձնահատուկ կարևորություն ունի լուսարձակով ինտերակտիվ գրատախտակը: Այն տեղեկատվական մեծ հոսքերի տիրապետելու և դասապրոցեսը լիարժեք կառավարելի դարձնելու հրաշալի գործիք է դասախոսների համար: Ուսումնական նյութի մատուցման ինտերակտիվ գրատախտակը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում տիրապետելու առավելագույն գիտելիքների:


«Գյումրիի տնտեսագիտական համալսարանը թվով չորրորդն է այն 29-ը բուհից, որոնք ընդգրկված են կրթական լաբորատորիաների ստեղծման մեր ծրագրերում: Բարձրագույն որակյալ կրթության համար ստեղծված այս պայմանները կարևոր են մեր խելացի ուսանողներին աջակցելու առումով»,– ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


«Խորացված դասընթացների ժամանակակից մեթոդը նրանց թույլ կտա ետ չմնալ դարի գիտատեխնիկական առաջընթացից, կրճատել տարածությունը և համագործակցել առաջատար բուհերի հետ: Եղել և մնալու ենք Ձեր կողքին»,- ընդգծել է նա։
 

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում համակարգչային լսարան է բացել