Գիտնականները բացահայտել են դեժավյուի գաղտնիքը

15:32 • 31.05.12

Չեխ գիտնականները մի խումբ բրիտանացի հետազոտողների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացել են բացահայտել դեժավյու երևույթի գաղտնիքը, գրում է eurasiareview.com-ը:

 

Գիտնականներին հաջողվել է պարզել այդ երևույթի և մարդու ուղեղի քունքային հատվածում առկա որոշակի գոյացությունների միջև եղած կապը, ինչի արդյունքում հաստատվել է դեժավյուի նյարդաբանական ծագումը: Հետազոտական աշխատանքներում ներգրավված է եղել 113 մարդ, որոնց ուղեղը կառուցվածքաբանական ուսումնասիրության է ենթարկվել ճառագայթային անդրադարձի (ռեզոնանս) միջոցով:

 

Գիտնականները պարզել են, որ այդ գոյացությունների աշխատանքն ամենաուղիղ կապն ունի դեժավյուի զգացողության առաջացման հետ: Հայտնի է դարձել, որ ուղեղի այդ գոյացություններն ավելի փոքր են այն մարդկանց մոտ, ովքեր հաճախակի են ունենում վերոհիշյալ երևույթը, քան նրանց մոտ, ովքեր երբևէ չեն ունեցել դեժավյուի զգացողությունը:
Նրանք նաև պարզել, որ որքան հաճախ է մարդը դեժավյուի զգացում է ունենում, այնքան ավելի շատ են փոքրանում այդ հատվածները:

 

Մասնագետները նշել են, որ դեժավյուն լայն տարծված երևույթ է և աշխարհի բնակչության մոտ 80%-ի մոտ այն ժամանակ առ ժամանակ ի հայտ է գալիս:

Գիտնականները բացահայտել են դեժավյուի գաղտնիքը