Gigabyte-ը ստեղծել է աշխարհի ամենաթեթև նոութբուքը (տեսանյութ)

17:02 • 31.05.12

Թայվանական Gigabyte ընկերությունը հայտարարել է «աշխարհի ամենաթեթև նոութբուքի» ստեղծման մասին, տեղեկացնում է vesti.ru-ն:

 

Ինչպես նշել են ընկերության մամուլի ծառայությունից` նորաստեղծ X11 մոդելի քաշը 975 գրամ է: 11.6 դյույմանոց լափթոփը պատրստված է ածխածնի մանրաթելից և ալյումինից:

 

X11-ի հագեցած է Intel Core երրորդ սերնդի պրոցեսորով, 4գբ օպերացիոն հիշողությամբ, 128գբ SSD-ով, HD Graphics 4000-ով, Bluetooth 4.0 և Wi-Fi ինտերնետով, իսկ նոութբուքի բարակությունը 16.5մմ է:

 

Նշենք, որ ամենաթեթև նոութբուքը վաճառքի կհանվի այս տարվա հուլիսին և կվաճառվի 999-ից 1299 դոլարով:
 

 

Gigabyte-ը ստեղծել է աշխարհի ամենաթեթև նոութբուքը (տեսանյութ)