Տարեցների մարմնի հոտը տարբերվում է երիտասարդների մարմնի հոտից. հետազոտություն
Մի խումբ ամերիկացի գիտնականներ պարզվել են որ տարեց մարդիկ մարմնի յուրահատուկ հոտ ունեն, որը զգալի տարբերվում է երիտասարդների մարմնի հոտից, գրում է The Washington Post-ը:
Ֆիլադելֆիայի Մոնել քիմիական ազդակների կենտրոնի հետազոտողների կողմից անցկացված ուսումնասիրության ընթացքում 20-30 տարեկան 41 երիտասարդների առաջարկվել է շնչել 45-55 տարեկանների և 75-95 տարեկանների մարմնի արձակած հոտերը և որոշել այդ մարդկանց տարիքային պատկանելությունը:
2 տարիքային խմբերից էլ մարմնի հոտի նմուշները վերցվել են հատուկ միջադիրների օգնությամբ, որոնք դրված են մնացել մասնակիցների թևատակերի տակ 5 օր: Հետազոտողները հատուկ են այդքան երկար պահել միջադիրները, որպեսզի ստանան տվյալ մարդկաց բուն մարմնի հոտերը` առանց դրանց խառնված օծանելիքի, օճառի, դեղերի և օգտագործած սննդի հոտերի: 5 օր անց միջադիրներից յուրաքանչյուրը բաժանվել է 4 մասի և միևնույն տարիքային խմբի միջադիրների հետ դրվել միևնույն տարաների մեջ: Այնուհետև երիտասարդներին առաջարկվել է մարմնի հոտերով լի տարաներից հոտ քաշել և պարզել դրաց տարիքային խումբը:
Ի զարմանս հետազոտողների` երիտասարդներն ի վիճակի են եղել անսխալ տարբերակել մարմնի հոտերն ըստ տարիքային խմբերի: Թեև երիտասարդները միաձայն ասել են, որ 75-95 տարեկանների մարմնի հոտը միանգամից տարբերվում է միջին տարիքի մարդկանց մարմնի հոտից, այնուամենայնիվ, նշել են, որ դա չի նշանակում, որ այդ հոտերը չափից ավելի ուժեղ կամ տհաճ են:
Պատկերն այլ է միջին տարիքային խմբի ներկայացուցիչների մոտ. նրանց մարմնի հոտերը գնահատվել են, որպես առավել տհաճ և ուժեղ:
Այս բացահայտումը վկայում է, որ տարիքի հետ փոխվում է մարդու մաշկի քիմիական և կենսաբանական կառուցվածքը, ինչն ազդում է մարմնի հոտի վրա:










