Գլխացավի հաբերը կարող են կրճատել քաղցկեղի առաջացման հավանակնությունը. հետազոտություն

12:58 • 31.05.12

Դանիացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ գլխացավի դեմ օգտագործվող «Մագնիլ»-ը, «Իբուպրոֆեն»-ը և «Նապրոկսեն»-ը կարող են կրճատել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Ուսումնասիրելով վերոհիշյալ դեղերի կանոնավոր օգտագործման և քաղցկեղի առաջացման հավանականության փոխկապակցվածությունը` մասնագետները պարզել են, որ այդ հաբերն հատկապես կրճատում են մաշկի քաղցկեղի տարբեր տեսակների առաջացումը:

 

Փորձերում ներգրավված է եղել մաշկի քաղցկեղով հիվանդ 18532 մարդ, ինչպես նաև այդ հիվանդությամբ չտառապող 178655 մարդ: Հայտնի է դարձել, որ երկար ժամանակահատվածի ընթացքում վերոհիշյալ ցավազրկող հաբերն ընդունած մարդկիկ ավելի քիչ են հակաված մաշկի քաղցկեղ ձեռք բերելուն:

 

«Հույս ունենք, որ գլխացավը վերացնող դեղամիջոցների` քաղցկեղի առաջացմանը խոչնդոտելու վերաբերյալ բացահայտումը կխթանի այս ոլորտում հետագա ուսումնասիրությունները»,- նշել է հետազոտողներից մեկը:

Գլխացավի հաբերը կարող են կրճատել քաղցկեղի առաջացման հավանակնությունը. հետազոտություն