Գենետիկան կարող է կանխագուշակել ծխելը թողնելու հավանականությունը
Վաշինգթոնի Սեն Լյուիսի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գենետիկական վարիացիաները կարող են կանխագուշակել՝արդյոք մարդը դժվարություններ կունենա՞ ծխելը թողնելու հետ, թե՞ ոչ: American Journals of Psychiatry ամսագրում տպագրված այս հետազոտությունը նաև բացահայտել է, որ այս վարիացիաները պատասխանատու են մարդկային օրգանիզմի՝ նիկոտինին փոխարինող հաբերից ազդվելու ունակության համար:
Գիտական հետազոտությանը մասնակցել են շուրջ 6,000 ծխողներ: Այս մասին հայտնում է Foxnews գործակալությունը:
«Ռիսկի բարձր գենետիկական ցուցանիշ ունեցող մարդիկ ծխում են 2 տարի ավելի, քան ռիսկի ցածր գենետիկական ցուցանիշներ ունեցողները և նրանց մոտ հաբերի օգնությամբ ծխելը թողնելու հավանականությունը ավելի շատ է», - նշել է հետազոտության հեղինակ բժիշկ Լի-Շիուն Չենը:










