Ռոմնիի շտաբի թողարկած հավելվածում «Ամերիկա»-ն տառասխալով է գրվում

10:09 • 31.05.12

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ընտրական շտաբի թողարկած` սմարթֆոնների հավելվածը հիասթափեցրել է ամերիկացիներին. այն թույլ է տալիս ուղղագրական սխալներ, ընդ որում՝ քաղաքականապես ոչ կոռեկտ, հայտնում է CNN-ը:

 

Ամենաքննարկվող սխալը դրսևորվում է հենց սկզբում: «Միթի հետ» հավելվածի միացման հետ էկրանին հայտնվում է A Better Amercia ողջույն-կարգախոսը՝ A better America-ի փոխարեն:

 

Այս անհեթեթ սխալը վրդովմունքի, թեժ քննարկումների առարկա է դարձել հատկապես սոցցանցերում:

 

Ռոմնիի ընտրական շտաբի նախագահ Անդրեա Սոլը այս առիթով ասել է, թե սխալներ պատահում են բոլորի հետ: «Իմ կարծիքավ ընտրողներից քչերը իրենց դիրքորոշումը կփոխեն ինչ-որ վրիպակի պատճառով», - ասել է նա:

Նա հայտնել է նաև, որ ծրագրի նոր, ուղղված տարբերակը տրամադրել է Apple-ը և դա սպասում է իր հաստատմանը:

 

Ռոմնին պաշտոնապես դարձել է Հանրապետական կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում: Օբաման շնորհավորել է նրան և ասել, որ անհամբերությամբ սպասում է Ամերիկայի ապագայի շուրջ լիարժեք բանավեճին:

Ռոմնիի շտաբի թողարկած հավելվածում «Ամերիկա»-ն տառասխալով է գրվում