Այսբերգային «գլուխկոնծի». Արգենտինայում հազվագյուտ երևույթ է տեսագրվել (տեսանյութ)
Առաջին հայացքից հոլիվուդյան ֆիլմի հնարք հիշեցնող տեսարանն իրականում զբոսաշրջիկների նկարահանած տեսանյութն է, տեղեկացնում է news.com.au կայքը:
Արգենտինայի հարավում Լոս Գլասյարես ազգային պարկի Ուփսալա սառցաբեկորի շրջադարձն իսկական հիթ է դարձել համացանցում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հսկայական սառցե կտորը սուզվում ջրի տակ և շրջադարձ կատարելով, դրա հակառակ կողմը վեր է բարձրանում:










