Anonymous-ի հաքերները հարձակվել է Facebook-ի վրա
Երեկ երեկոյան Anonymous-ի անդամները հաքերական հարձակման են ենթարկել Facebook սոցկայքը, ինչի հետևանքով մոտ 900 մլն օգտատեր 3 ժամ շարունակ զրկվել է կայքից օգտվելու հնարավորությունից, գրում է Daily Mail-ը:
Այս առիթով սոցկայքի տնօրինությունը հայցել է օգտատերերի ներողամտությունը և նշել, որ բոլոր խնդիրներն արդեն լուծված են և կայքի նորմալ աշխատանքը վերականգնված է:
Նախքան Facebook-ի վրա հարձակումը, Anonymous-ի հաքերները ստանձնել են ԱՄՆ-ի Նացիստական կուսակցության կայքի վրա հարձակման պատասխանատվությունը: Այս կայքի աշխատանքը ևս վերականգնված է:










