Աճուրդում կվաճառվի 1976թ.-ի առաջին Apple համակարգիչը
Հունիսի 15-ին Բրիտանական «Սոթբիզ» աճուրդում վաճառքի կհանվի Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի 1976թ.-ին ստեղծած Apple 1 համակարգիչը, տեղեկացնում է «Նյու Յորք Փոստ»-ը:
Մինչ օրս աշխատող առանց մոնիտորի համակարգչի նախնական արժեքը սահմանվել է 180 հազ դոլար:
Apple 1-ը համարվում է աշխարհի ամենահին ձեռագործ համակարգիչը, որը ստեղնաշարի միջոցով հնարավորություն է տվել բառեր գրել:
Ջոբսի և Վոզնյակի մտահղացումը միանգամից մեծ ուշադրության էր արժանացել, և երիտասարդ գիտնականները միանգամից 50 պատվեր էին ստացել ժամանակին: Դրանք վաճառվել էին 500 դոլարով:
Հատկանաշական է, որ Apple 1-ն ունեցել է 8կբ-անոց կոշտ սկավառակ և 4կբ օպերատիվ հիշողություն:










